ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ - «Անհավատալի է, որ այլևս չկա...»

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ - «Անհավատալի է, որ այլևս չկա...»
20.11.2012 | 15:43

Մեծ ցավ ապրեցի: Ասես, երեկ էր, երբ Վիկտոր Բալայանի՝այն ժամանակ ՀՍԽՀ Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալի նախաձեռնությամբ, մեկ ժամ տևողությամբ տեսաֆիլմ էր նկարահանվել նորահայտ տաղանդավոր երգչուհու կատարմամբ: Վիկոն կուսակցական նկատողություն էր ստացել՝ «Նույնիսկ Օֆելյա Համբարձումյանն այդ տևողության ժապավեն չունի, դու ո՞նց ես այդ քայլին գնացել» տրամաբանությամբ: Մենք մեր Օֆելյային անչափ սիրում էինք, բայց այդ տրամաբանությունը չէինք ընդունում, առավել՝ գտնում էինք, որ կուսակցական նեյնիմների փոխարեն նա 2-3 ժամանոց տեսաերիզներ պետք է ունենա, որպեսզի նորահայտ տաղանդների համար մեկ ժամը շատ չհամարվի...
Վիկտորը Ֆլորայի , մի քանի գործընկերների հետ Լոռի եկավ՝ «նկատողությունը նշելու»: Լրագրող, դրամատուրգ Նարեկ Մեսրոպյանի, արձակագիր Գալուստ Գալստյանի, Կիրովականի կուլտուրայի բաժնի վարիչ Լաերտ Մկրտչյանի հետ գնացինք Գյառգյառ՝ Վիկոյի ամառանոց: Հրավիրեցինք նաև դուդուկահար Արտավազդ Հովհաննիսյանին: Ինչ անմոռանալի օր էր: Ֆլորան «Ծով Ասղիկս» երգեց, բոլորս հուզվեցինք, հետո՝ էլի ու էլի երգեց: Լաերտը բաժակ բարձրացրեց ու Վիկտորին ցանկացավ այդպիսի մի 100 նկատողություն: Տարիները գլորվեցին, հազար ու մի լավ ու վատ բաներ տեսանք, ապրեցինք՝ միշտ մնալով ընկերական այն ջերմ մթնոլորտում, որով սկսվել էր մեր ծանոթությունը:Անհավատալի է, որ այլևս չկա մեր երգին հայոց ծաղկունքի հով ու բույր բերող երգչուհին: Ցավում ու ցավակցում եմ բոլորիս:

Դիտվել է՝ 10936

Մեկնաբանություններ